Հրապարակային օֆերտա
Սույն փաստաթուղթը հրապարակային օֆերտա է։ Կայքում ծրագիր գնելով՝ օգտատերը համաձայնում է ստորև շարադրված պայմաններին։
1. Ծառայությունը
Կազմակերպիչը տրամադրում է ուսուցողական ծրագրերի մասնակցություն՝ ուղիղ առցանց դասերի, տեսադասերի և ուսումնական նյութերի տեսքով։ Դասերի ժամանակացույցը և բովանդակությունը նշված են համապատասխան ծրագրի էջում։
2. Գինը և վճարումը
Ծրագրի արժեքը նշված է ծրագրի էջում՝ ՀՀ դրամով։ Վճարումը կատարվում է բանկային քարտով՝ Ameriabank-ի վճարային էջի միջոցով։ Կայքը քարտի տվյալներ չի պահում։
3. Հասանելիությունը
Վճարումից հետո ծրագիրը բացվում է օգտատիրոջ անձնական հաշվում։ Ձայնագրությունների հասանելիության ժամկետը նշվում է ծրագրի էջում և օգտատիրոջ հաշվում։
4. Կողմերի պարտավորությունները
Կազմակերպիչը պարտավորվում է ապահովել հայտարարված դասերի անցկացումը կամ դրանց ձայնագրությունների տրամադրումը։ Օգտատերը պարտավորվում է չտարածել ուսումնական նյութերը երրորդ անձանց։
5. Կապ
Բոլոր հարցերով՝ 099 250 210, globaltradehub4@gmail.com։
«Գլոբալ Թրեյդ Հաբ» ՍՊԸ, ՀՎՀՀ 72950022 · Ազատության պողոտա 27, Երազ բիզնես կենտրոն, 8-րդ հարկ, 803 սենյակ · 099 250 210